ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Նավկայի և Պեսկովի երեխաների նկատմամբ
copy image url

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Նավկայի և Պեսկովի երեխաների նկատմամբ

Արտաքին 3 տարի առաջ - 10:02 12-03-2022
ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ՝ Տատյանա Նավկայի, ինչպես նաև նրա չափահաս երեխաների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությանը։
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 12 պատգամավորների նկատմամբ, որոնք ջանքեր են գործադրել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարցում, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ», - ասել է Փրայսը։

Ամենից շատ դիտված