Կանադան արգելել է ռուսական նավթի ներկրումը
copy image url

Կանադան արգելել է ռուսական նավթի ներկրումը

Արտաքին 3 տարի առաջ - 19:04 11-03-2022
Կանադայի իշխանություններն արգելել են նավթամթերքի ներմուծումը Ռուսաստանից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով պատժամիջոցների գործողությունների շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթի համաձայն՝ «Կանադայում գտնվող ցանկացած անձի և երկրից դուրս ցանկացած կանադացու արգելվում է Ռուսաստանից կամ Ռուսաստանից որևէ անձից ապրանք ներմուծել, գնել կամ ձեռք բերել»:

Հրապարակված փաստաթղթի այս սյունյակը վերաբերում է կոնկրետ նավթամթերքներին։