Բելառուսն արգելել է Եվրամիությունից և ԱՄՆ-ից ապրանքների ներկրումը՝ ի պատասխան պատժամիջոցների
copy image url

Բելառուսն արգելել է Եվրամիությունից և ԱՄՆ-ից ապրանքների ներկրումը՝ ի պատասխան պատժամիջոցների

Արտաքին 3 տարի առաջ - 10:57 08-12-2021

Բելառուսն ի պատասխան Եվրամիության և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների՝ արգելք է սահմանել այնտեղից մսի, կաթի, բանջարեղենի և մրգերի ներմուծման վրա, հաղորդում է «Բելտա»-ն։

Էմբարգոն կգործի 2022 թվականի հունվարի 1-ից։

Արգելված ապրանքների թվում են տավարի միսը, խոզի միսը, կաթն ու կաթնամթերքը (որոշ բացառություններով), բանջարեղենը, մրգերը, աղը, հրուշակեղենը, երշիկեղենը և այլ մթերքներ։

Ընդ որում, բելառուսները կկարողանան այդ ապրանքները ներմուծել անձնական նպատակներով։

Պարենային պատժամիջոցների հետ մեկտեղ Բելառուսի իշխանությունները նախատեսում են շուկայում հավասարակշռություն ապահովել, այդ թվում՝ ավելացնել տեղական արտադրության մթերքների քանակը։

Դեկտեմբերի սկզբին Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան նոր պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ՝ կապված Լեհաստանի հետ սահմանին ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի հետ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել «Բելավիա» ավիաընկերությունը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Դմիտրին, «Բելառուսկալիում» ընկերությունը և Բելառուսի այլ քաղաքացիներ ու տեղական ընկերություններ։