ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները «մուրճի» հարված կլինեն Եվրասիական միությունում Մոսկվայի գործընկերների համար։ Նա նշել է, որ Մոսկվան համերաշխություն է ակնկալում, թեև չի պատրաստվում որևէ որոշում պարտադրել։
«Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե պարզապես կանդրադառնան, այլ, հավանաբար, մուրճի հարված կլինեն մեր դաշնակիցների՝ եվրասիական տարածքում մեր ամենամոտ տնտեսական և առևտրային գործընկերների համար»,- լրագրողներին ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
«Դժվար է պատկերացնել, թե ով կփոխարինի ՌԴ-ին ԵԱՏՄ շուկաներում՝ հաշվի առնելով մեր ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը»,- հավելել է Պանկինը։
Պաշտոնյայի խոսքով, «գործիքների լայն շրջանակ» կա, որը պետք է ներդրվի։ Խոսքն ազգային արժույթներով հաշվարկների, ֆինանսավորման նպատակով տարածաշրջանային զարգացման բանկերի ներգրավման հնարավորության մասին է։