Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Ընտրապայքարի մեջ են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, Վեդիում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն է, որը հունվարի 4-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Oragir.news-ի Վեդիի աղբյուրների փոխանցմամբ՝ Գարիկ Սարգյանը, որ մարտի 7-ից արձակուրդում է գտնվում, ատամները սրած լծվել է քարոզարշավին.
«Վեդիում ՔՊ-ի, մասնավորպես՝ Գարիկի հետ կապված ամենատարբեր խոսակցություններն են պտտվում՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր օգտին քվեարկելու համար դրամական պարգևից մինչ աշխատանքի տեղավորում:
Բարի և միամիտ երիտաարդի կերպարում ներկայցող Գարիկն իրականում պատրաստ է ամեն ինչի, որպեսզի աթոռը պահի:
Քանի որ 2 շաբաթից ավելի ժամանակ ունի, որոշել է քարոզարշավի առաջին օրերին հոգատար, բարի կերպար խաղալ: Կոկորդիլոսը վաղը 18:00-ին Վեդիի մշակույթի տանը Մարտի 8-ի կապակցությամբ միջոցառում է կազմակերպել․ ինչ-որ համերգ է լինելու: Ենթակա հիմնարկների՝ դպրոցի, մանկապարտեզների աշխատակիցներին հրավիրել է, բայց շատերը ցանկություն չեն հայտնել մասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ Գարիկին չեն ընդունում, չեն հարգում»:
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ Գարիկ Սարգսյանը հանձնարարել է ներկա-բացակա անել ուսուցիչներին, որպեսզի, եթե բախտը ժպտա ու հաղթի, այդ ուսուցիչների հետ իմանա ինչպես վարվել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիոււմ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին, սակայն որևէ ուժ չհաղթահարեց 50+1% շեմը, կոալիցիա ևս չկազմեցին, ուստի նոր ընտրություններ նշանակվեց: Նշենք նաև, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախորդ ընտրությունների ժամանակ պարտվել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությանը: