Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներն ահազանգում են, որ գյուղացիների 90 տոկոսը խաբեության զոհ է դարձել:
«Զինվորի բուժման անվան տակ համերգ էին կազմակերպել, որը օգոստոսի 29-ին պետք է կայանար: Տոմսերը վաճառեցին, գյուղի մոտ 90 տոկոսը գնեց, բայց մինչև հիմա ոչ մի համերգ չի կայացել:
Մի տոմսը արժեր 2000 դրամ, դե պատկերացրեք՝ ինչքան գումար են վերցրել ու փախել...»:
Երվանդաշատ գյուղի բնակիչը մեզ նաև տոմսի լուսանկարն է տրամադրել, որի վրա նշված են հեղինակի և միջոցառման անունները՝ Հերմինե Պետրոսյան, «Я твоеё дитя - Армения…»:


Երվանդաշատի բնակիչները ասացին, որ նույն պատկերը հարակից գյուղերում է, մարդկանց խաբել և տոմսեր են վաճառել:
«Լավ, դուք չե՞ք ամաչում, գետինը չե՞ք մտնում: Գոնե եկեք, մի հատ ներողություն խնդրեք, ասեք՝ հետաձգվել է կամ մի այլ բան, բայց ոչ նման պահվածք ցուցաբերեք»,- ասացին բնակիչները:
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել միջոցառման կազմակերպիչների հետ, բայց ապարդյուն: