Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում մարտի 11-ի ժամը 12:30-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:
ՀՀ ԱԻՆ-ը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ: