«Ադրբեջանը կրակում է․ հետո՞ ինչ, Ադրբեջանն իր պահվածքով չպետք է մեզ շեղի… Մենք պետք է կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- այսօր հայտարարել է ՔՊ-ի կողմից միաձայն ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը: Օրերս էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր ասել, թե խաղաղության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները համարժեք են:
Oragir.news-ի տեղեկություններով՝ հենց այս համատեքստում էլ վերջերս սկսվել է գերատեսչությունների «անցանկալի» աշխատակիցների զտման հաջորդ փուլը. ազատվում են բոլոր այն աշխատակիցներից, որոնք չեն կիսում այս իշխանությունների տեսակետը՝ իբր «խաղաղության դարաշրջան» բացելու կեղծ օրակարգի վերաբերյալ եւ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական «հաշտեցման» մասին ունեն ազգայնական հայացքներ:
Տարբեր հաստատությունների միջին օղակների «շեֆերը» մասնավոր զրույցներում դժգոհում են, որ ուղղակի կրակն են ընկել՝ ոչ հաճելի առաջադրանք կատարելն իրենց սրտով չէ, սակայն այլ տարբերակ չունեն: Նրանց միջոցով ենթականերին փոխանցվում է ուղիղ տեքստով «վերեւից» հրահանգվածը՝ «վերջ դնել՝ «Ելիր, դաշնակ Դրո» վիճակներին»:
Արեգ Արեւյան