Փաշինյանն արդեն մեկուկես ժամ ռեստորանում է. փողոցը կաթվածահար է

Ներքին 3 տարի առաջ - 20:37 10-03-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Ամիրյան փողոցի վրա գտնվող «Կացին» ռեստորանում է: Ականատեսները oragir.news-ին փոխանցեցին, որ նա ռեստորան է եկել ժամը 7-ին ու մինչ այժմ այնտեղ է, թե ում է հետ Փաշինյանը, դժվարացան ասել:

Դրան զուգահեռ Ամիրյան փողոցում «շունը տիրոջը չի ճանաչում», ոստիկանները փակել են փողոցը, ոչ ոքի թույլ չեն տալիս անցնել, նույնիսկ վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքացիների ու ոստիկանների միջև:Մեզ փոխանցեցին նաև, որ ռեստորանի ներսում բոլոր սեղանների կողքին մի֊մի թիկնապահ է կանգնած, ինչը այցելուների դժգոհությունն է առաջացրել։


Ամենից շատ դիտված