ԱՄՆ-ը ՌԴ-ին սպառնում է պատասխան քայլով՝ հեռացող ընկերությունների ակտիվները բռնագրավելու դեպքում
copy image url

ԱՄՆ-ը ՌԴ-ին սպառնում է պատասխան քայլով՝ հեռացող ընկերությունների ակտիվները բռնագրավելու դեպքում

Արտաքին 3 տարի առաջ - 09:26 10-03-2022
Միացյալ Նահանգները պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Ռուսաստանը որոշի բռնագրավել երկիրը լքող ամերիկյան ընկերությունների ակտիվները, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե նրանք (ՌԴ իշխանությունները) նման միջոցներ ձեռնարկեն՝ վստահ եմ, որ մեր կողմից գործողություններ կհետևեն, բայց հիմա ոչ մի նման բան տեղի չի ունենում»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։

Նա նշել է, ԱՄՆ կառավարությունն այդ ընկերություններին «կուլիսներում չի դրդել» հեռանալ ռուսական շուկայից, սակայն ողջունում է նման գործողությունները։

Ամենից շատ դիտված