Գնդակոծվել են Մարիուպոլի հիվանդանոցն ու ծննդատունը
copy image url

Գնդակոծվել են Մարիուպոլի հիվանդանոցն ու ծննդատունը

Արտաքին 3 տարի առաջ - 21:28 09-03-2022
Ականատեսների ու տեղական իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծվել են Մարիուպոլի հիվանդանոցն ու ծննդատունը։
«Ավերածությունն ահռելի է: Բժշկական հաստատության շենքը, որտեղ վերջերս բուժվում էին երեխաներ, ամբողջությամբ ավերված է: Տուժած երեխաների մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- ասվում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի հաղորդագրությունում:
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է քաղաքացիական օբյեկտների վրա աննպատակ կրակելու մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ կրակում է միայն ռազմական օբյեկտների ուղղությամբ, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը որակում է որպես «ազգային գումարտակների սադրանք»։

Ամենից շատ դիտված