Թուրքական ATAK ուղղաթիռները արտահանվում են Պակիստան և Ֆիլիպիններ. թուրքական մամուլ
copy image url

Թուրքական ATAK ուղղաթիռները արտահանվում են Պակիստան և Ֆիլիպիններ. թուրքական մամուլ

Արտաքին 3 տարի առաջ - 17:21 09-03-2022
«Turkish Aerospace Industries» (TUSAŞ) ընկերությունը սկսել է T129 ATAK բազմաֆունկցիոնալ հետախուզական ուղղաթիռների արտահանումը Ֆիլիպիններ։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ պայմանագիր է կնքվել 6 ուղղաթիռի համար, և նախատեսվում է, որ ընթացքում թվաքանակը կավելացվի:

Ի սկզբանե ATAK ուղղաթիռները նախատեսված են եղել Թուրքիայի օդուժը համալրելու համար, սակայն այժմ նախատեսվում է նաև արտահանում դեպի Պակիստան և Ֆիլիպիններ:

Պակիստանի հետ կնքված պայմանագրով նախատեսվում է 30 ուղղաթիռ տրամադրել այդ երկրին: Ֆիլիպինների պարագայում ուղղաթիռներն արդեն պատրաստ են, և գործընթացը մատակարարման փուլում է:

Մինչ օրս Թուրքիայի օդուժի համալրման համար մատակարարվել է 70 ուղղաթիռ։