ՄԱԿ-ն արգելել է իր աշխատակիցներին ուկրաինական պատերազմը «պատերազմ» անվանել
copy image url

ՄԱԿ-ն արգելել է իր աշխատակիցներին ուկրաինական պատերազմը «պատերազմ» անվանել

Արտաքին 3 տարի առաջ - 12:52 09-03-2022
ՄԱԿ-ի աշխատակիցներին հրահանգված է ուկրաինական պատերազմի վերաբերյալ չօգտագործել «պատերազմ» բառը։ Այս մասին գրում է The Irish Times պարբերականը՝ հղում անելով խմբագրությունում հայտնված ծառայողական հրահանգներին։

ՄԱԿ-ը խնդրում է տեղի ունեցողն անվանել «հակամարտություն» կամ «ռազմական հարձակում»։ Բացի այդ, աշխատակիցներին հանձնարարվել է իրենց և աշխատանքային սոցցանցերում ուկրաինական դրոշ չտեղադրել։

Այդ միջոցները նամակում բացատրվում են չեզոքություն պահպանելու անհրաժեշտությամբ։ «Մենք՝ որպես միջազգային քաղաքացիական ծառայողներ, պարտավոր ենք անաչառ լինել։ Հեղինակության խարխլման վտանգի լուրջ հավանականություն կա, ինչը վերջերս հայտնվել է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում»,- պարբերականը մեջբերում է աշխատակիցներին ուղարկված նամակը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի