Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հաստատել է Եղիշե Չարենցի 125-ամյակի պաշտոնական պաստառը, որի վրա Չարենցի դիմանկարի ֆոնին գրված են Չարենցի հետևյալ տողերը․
«Ու պետք է քայլել ու քայլել համառ»։
Իշխանությունները, փաստորեն, Չարենցի՝ հայրենիքի մասին հազարավոր տողերը թողած, էլի սևեռվել են քայլելու վրա, կրկին պրոյեկտել են իրենց իշխանության ու «իրենց քայլի» վրա։ Թերևս այստեղ էլ իշխանությունները չեն հաջողել, որովհետև Չարենցն օրվա իշխանությանը բնութագրող ավելի լավ տողեր ունի․
«Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը»։