Փաշինյանը ՊՆ-ին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը
copy image url

Փաշինյանը ՊՆ-ին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը

Ներքին 3 տարի առաջ - 20:47 23-11-2021

Հայաստանը չի խուսափում և չի խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու մասին պայմանավորվածությանը:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապ ձևավորվում, ընդ որում՝ դա արվում է միջազգային միջնորդությամբ:

«Որպեսզի տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Ի դեպ, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ` շատ ավելի լավ»,- հավելեց Փաշինյանը:

Ավելի վաղ, Եվրամիությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի