Շաբաթ օրը Ալմաթիում անցկացվել է քաղաքային իշխանությունների կողմից արտոնված առաջին հանրահավաքը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Ըստ vlast.kz պարբերականի՝ հանրահավաքին հավաքվել է մոտ 1500 մարդ։ Սոցցանցերում հայտնված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ այս գնահատականը, հավանաբար, մոտ է իրականությանը։