Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
copy image url

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

Ներքին 3 տարի առաջ - 15:39 06-03-2022

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 6-ի ժամը 03։04-ին ահազանգ է ստացել, որ Տարոնիկ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցում կայանած «Dodge» մակնիշի ավտոմեքենայում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:33-ին: Այրվել է ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված