Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր
copy image url

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Ներքին 9 ամիս առաջ - 22:32 27-06-2024
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 27-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 19:07-ին: Տներից մեկի հետնամասում այրվել է մոտ 220 հակ անասնակեր։

Ամենից շատ դիտված