Խերսոնի կենտրոնական հրապարակում ուկրաինացիները դուրս են եկել ցույցի
copy image url

Խերսոնի կենտրոնական հրապարակում ուկրաինացիները դուրս են եկել ցույցի

Արտաքին 3 տարի առաջ - 14:28 05-03-2022
Խերսոնի կենտրոնական հրապարակում ուկրաինացիները կապտադեղին դրոշներով դուրս են եկել ցույցի։ Այս մասին հաղորդել է ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Կադրերում երևում է, թե ինչպես են հավաքված մոտ հարյուր մարդ միասին բղավում՝ «Խերսոնը Ուկրաինան է»:




«Ժողովուրդ, մի վախեցեք: Միասին հավաքվեք: Դուրս եկեք ժամանակավորապես բռնազավթված քաղաքների փողոցներ և հրապարակներ: Պահանջեք, որ հեռանան Ուկրաինայից: Սմարթֆոններով ցույց տվեք նրանց այրված տեխնիկայի սյուները և նրանց ընկերների դիակները: Թող տեսնեն, որ ուկրաինական հողը կվառվի նրանց ոտքերի տակ»,- գրել է Գերաշչենկոն։

Ամենից շատ դիտված