Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի մասին։
«Ռուսական զինված ուժերը հարձակում են իրականացնում լայն ճակատով»,- ասել է ՊՆ ներկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ թվարկելով մի շարք քիչ հայտնի բնակավայրեր, որոնք, իր խոսքով, «ազատագրվել են» ռուսական զորքերի կողմից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Ժիտոմիրի մարզում «բարձր ճշգրտությամբ զենքի հարվածով» ոչնչացվել է Javelin և NLAW հակատանկային համակարգերի պահեստը։ Ընդհանուր առմամբ ռազմական գործողության ընթացքում, ինչպես հայտարարել է գեներալ Կոնաշենկովը, ոչնչացվել է ուկրաինական բանակի 2037 օբյեկտ։
Սեփական կորուստների մասին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը չի հաղորդել: