Ռուսաստանը կասետային ռումբեր է օգտագործում Ուկրաինայում. ՆԱՏՕ
copy image url

Ռուսաստանը կասետային ռումբեր է օգտագործում Ուկրաինայում. ՆԱՏՕ

Արտաքին 3 տարի առաջ - 21:52 04-03-2022
«Ռուսաստանն Ուկրաինայում կասետային ռումբեր և այլ զենքեր է օգտագործում, որոնք խախտում են միջազգային իրավունքը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Կասետային ռումբն արկ է, որը նետվում է օդից կամ արձակվում գետնից։ Այն պայթում է օդում՝ արձակելով տասնյակ և երբեմն հարյուրավոր ավելի փոքր ռումբեր, որոնք կարող են ծածկել մի քանի ֆուտբոլի դաշտի չափ տարածք։

Սա նշանակում է, որ տվյալ տարածքում գտնվող բոլոր մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչները, կարող են զոհվել կամ վիրավորվել: Երբեմն այդ ռումբերն անմիջապես չեն պայթում, այդ պատճառով կարող են մարդկանց սպանել կամ խեղել հակամարտության ավարտից երկար ժամանակ անց:

Ռուսաստանը հայտարարում է, որ օգտագործում է միայն «բարձր ճշգրտության զենքեր»։

Կասետային ռումբերի կիրառումն արգելող միջազգային կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010 թվականի օգոստոսի 1-ից։ Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ այն չեն ստորագրել։

Ձեզ գուցե հետաքրքրի