Bank of Georgia-ում հաշիվ բացել կարող են միայն այն ռուսները, որոնք ճանաչում են ՌԴ-ն՝ որպես օկուպանտ
copy image url

Bank of Georgia-ում հաշիվ բացել կարող են միայն այն ռուսները, որոնք ճանաչում են ՌԴ-ն՝ որպես օկուպանտ

Արտաքին 3 տարի առաջ - 20:37 04-03-2022
Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Georgia-ն («Վրաստանի բանկ»), նոր կանոնակարգեր է մտցրել Ռուսաստանի քաղաքացիների համար:

Նախքան բանկային հաշիվ բացելը ռուսները պետք է ստորագրեն հետևյալ կետերի տակ. Ես դատապարտում եմ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում և Ուկրաինայում: Համաձայն եմ, որ Ռուսաստանն օկուպանտ է, որը 2008 թ. ներխուժել է Վրաստան, իսկ 2014 և 2022 թթ.՝ Ուկրաինա: Ես պաշտպանում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում եմ Աբխազիան ու Սամաչաբլոն՝ որպես Վրաստան Ես չեմ ընդունում ռուսական պետական ​​քարոզչությունը և պատրաստ եմ օգնել պայքարել դրա դեմ: Ես հասկանում եմ, որ այս պայմաններից ցանկացածի խախտում կհանգեցնի Bank of Georgia-ում իմ հաշվի չեղարկմանը: Տեղեկությունն արդեն հաստատել են բանկի մամուլի ծառայությունից։

Ամենից շատ դիտված