ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ ՌԴ-ի հետ պատերազմի վտանգի պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդում է BBC News-ը։
Նման գոտի սահմանելու կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե հիմա չեք կարող փակել երկինքը, ապա նշեք ժամկետը, ե՞րբ: Ասացեք, քանի՞ մարդ պետք է զոհվի, քանի՞ ձեռք, ոտք, գլուխ է հարկավոր, որ մեր ձայնը լսելի դառնա»,- ասել է Զելենսկին: