Կիպրոսն իր օդային տարածքը փակել է Ռուսաստանի համար
copy image url

Կիպրոսն իր օդային տարածքը փակել է Ռուսաստանի համար

Արտաքին 3 տարի առաջ - 10:20 28-02-2022
Կիպրոսի իշխանությունները օդային տարածքը փակել են ՌԴ ինքնաթիռների համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նշվում է, համապատասխան ծանուցում է ստացել ռուսական ավիաընկերություններից մեկը։

«Ռուսական ավիաընկերություններին պատկանող կամ նրանց կողմից վարձակալված բոլոր օդանավերին արգելվում է օդ բարձրանալ, վայրէջք կատարել կամ թռչել Կիպրոսի օդային տարածքով: Բացառություն են կազմում մարդասիրական և ավիացիոն- փրկարարական չվերթերները»,- ասվում է փաստաթղթում։

Կիպրոսի տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսի խոսքով, երկրի իշխանությունները նման քայլի են գնացել ըստ Եվրամիության որոշման, որն ընդունվել է ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման։

Ամենից շատ դիտված