Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է նախագահության երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրությունը։ Նրա կոչը հրապարակել է BFM հեռուստաալիքը։
«Ձեր վստահությունն եմ խնդրում նախագահական նոր մանդատի համար»,- ասվում է Մակրոնի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենը հայտարարել էր իր ակտիվ նախընտրական արշավը դադարեցնելու մասին։ Քաղաքական գործիչը բացատրել էր, որ նախագահի պաշտոնում առաջադրման համար նրան չի բավարարում ֆրանսիացի պատգամավորների «քառասունից մի փոքր ավելի ստորագրություն»։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլին և կանցկացվեն երկու փուլով՝ 10-ին և 24-ին։