Ուկրաինան ռուս ռազմագերիներին կհանձնի նրանց մայրերին, բայց՝ պայմանով
copy image url

Ուկրաինան ռուս ռազմագերիներին կհանձնի նրանց մայրերին, բայց՝ պայմանով

Արտաքին 3 տարի առաջ - 17:16 02-03-2022
Ուկրաինայի իշխանությունները որոշել են ռուս գերիներին հանձնել իրենց մայրերին, սակայն պայմանով՝ եթե նրանք անձամբ գան Ուկրաինա նրանց հետևից։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

«Ուկրաինան որոշել է ռազմագերիներին հանձնել իրենց մայրերին, եթե նրանք գան Ուկրաինա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրապարակվել են նաև հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցե, որոնցով ռուս մայրերը կարող են կապ հաստատել Ուկրաինայի իշխանությունների հետ իրենց որդիների հարցով:

Ամենից շատ դիտված