Եվրոպայում բնական գազի գինը գերազանցել է 2021 թվականի ռեկորդը և հազար խորանարդ մետրի համար անցել 2200 դոլարից։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները:
Մոսկվայի ժամանակով ժամը 12.05-ի դրությամբ հազար խորանարդ մետր ռեսուրսը՝ մատակարարմամբ, նիդեռլանդական TTF հաբում ապրիլին վաճառվում էր 2202 դոլարով: Չորեքշաբթի առուվաճառքի բացումից հետո գազը թանկացել է ավելի քան 51%-ով։
Վառելիքի ներկայիս գինը բացարձակ առավելագույնն է առևտրի ամբողջ պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը՝ 2190 դոլար, գրանցվել էր 2021 թվականի դեկտեմբերին։
Եվրոպայում գազի գները սկսել են աճել վերջին հակառուսական պատժամիջոցների, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների հաղորդումների ֆոնին՝ Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից դուրս գալու մասին։