«Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք». Բայդենը խոստանում է նոր պատասխան միջոցներ
copy image url

«Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք». Բայդենը խոստանում է նոր պատասխան միջոցներ

Արտաքին 3 տարի առաջ - 10:12 02-03-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ են սահմանվելու։

«Նա չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում»,- ասել է Բայդենը Վլադիմիր Պուտինի մասին՝ նշելով, որ ՌԴ նախագահը խիստ թերագնահատել է Արևմուտքի հնարավոր արձագանքն իր ագրեսիային։

«Պուտինի պատերազմը կանխամտածված էր և չհրահրված: Նա մերժեց դիվանագիտական ​​բազմակի ջանքերը... Նա կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Եվ կարծում էր, որ կարող է բաժանել մեզ... Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք»,- ասել է Ջո Բայդենը:

Ձեզ գուցե հետաքրքրի