ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինա կուղարկեն 70 ռազմական ինքնաթիռ
copy image url

ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինա կուղարկեն 70 ռազմական ինքնաթիռ

Արտաքին 3 տարի առաջ - 14:18 01-03-2022
Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային կտրամադրեն 70 ՄիԳ-29 և Սու-25 ռազմական ինքնաթիռ, անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան տեղակայվել լեհական օդակայաններում։ Այս մասին Facebook-ի էջում հաղորդում է Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Բուլղարիան Ուկրաինա կուղարկի 16 ՄիԳ-29 կործանիչ և 14 Սու-25 գրոհային, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29 ինքնաթիռ, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշել են Ուկրաինային տրամադրել 450 միլիոն եվրոյի մահաբեր զենք: ԵՄ-ն նաև նախատեսում է ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին։

Ամենից շատ դիտված