Կիևի մերձակայքում նավթաբազա է հրկիզվել
copy image url

Կիևի մերձակայքում նավթաբազա է հրկիզվել

Արտաքին 3 տարի առաջ - 16:27 28-02-2022

Կիևի վարչակազմը դիմել է բնակիչներին՝ կապված Վասիլկով քաղաքի նավթաբազայում բռնկված հրդեհի հետ, որը տեղակայված է Ուկրաինայի մայրաքաղաքի կողքին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուշադրությո՛ւն. եթե դուք գտնվում եք տանը, ամուր փակե՛ք բոլոր պատուհանները։ Կապված Վասիլկով քաղաքի նավթաբազայում բռնկված հրդեհի հետ՝ քամին կարող է ցրել ծուխն և վնասակար նյութերը»,- նախազգուշացրել են քաղաքապետարանը Telegram ալիքում:

Նավթաբազայում բռնկված հրկիզման մասին տեղեկատվությունը «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում հաստատել է Վասիլկովի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը։

Ամենից շատ դիտված