ԱՄՆ-ը հնարավոր է համարում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր պատրաստության վիճակի է բերել միջուկային զսպման ռուսական ուժերը։ Սակայն ԱՄՆ-ն ունակ է «պաշտպանել իրեն, դաշնակիցներին ու գործընկերներին»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«Մենք որևէ պատճառ չունենք կասկածելու այդ հաղորդագրությունների իսկությանը»,- ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով, դա Պուտինի կողմից անհարկի քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ն, իսկ Ուկրաինան առավել ևս, երբեքի սպառնալիք չեն հանդիսացել Ռուսաստանի համար։
«Մենք վստահ ենք, որ ունակ ենք պաշտպանել մեզ, մեր դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում՝ ռազմավարական զսպման ոլորտում»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են մահաբեր զենք և այլ օգնություն տրամադրել Ուկրաինային։