Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված զինվորի անունով
copy image url

Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված զինվորի անունով

Ներքին 3 տարի առաջ - 17:43 27-02-2022
Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով։ Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը։

«Գրիգը, ով ազգային մշակույթի կրողն ու քարոզիչներից մեկն էր, ձիասպորտի մեծ սիրահար էր, ինչպես նաև սկաուտական շարժման ակտիվ մասնակից ։ Նրա համակարգչում գտնվեցին բազմաթիվ ազգային ոճով նկարներ, հայ ազգաատամարտիկներին նվիրված նյութեր և որ ամենակարևորն է, այս երկտողը.

«Բոլոր սիրո դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է ներառել իր մեջ »,- ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված