Ղազախստանը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի դեմ ագրեսիային․ NBC
copy image url

Ղազախստանը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի դեմ ագրեսիային․ NBC

Արտաքին 3 տարի առաջ - 13:50 26-02-2022
Ղազախստանը, որը համարվում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը, մերժել է Ուկրաինայի դեմ հարձակման համար զորք տրամադրելու Մոսկվայի խնդրանքը։ Ղազախստանը նաև չի ճանաչել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն։ Այս մասին հաղորդում է RBC-Ուկրաինան՝ NBC-ին հղումով։

Ղազախստանը հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար պատրվակ հանդիսացող Ռուսաստանի կողմից ստեղծված ԼԴԺՀ-ն։

«Ռուսաստանի ավանդական դաշնակցի կողմից իրադարձությունների զարմանալի զարգացումը ստացել է ԱՄՆ-ի աջակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

«Մենք ողջունում ենք Ղազախստանի հայտարարությունն այն մասին, որ նրանք չեն ճանաչում «ԼԴԺՀ»-ն: Մենք նաև ողջունում ենք Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմին մասնակցելու համար Ղազախստանի կողմից ուժեր չուղարկելը»,- ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված