Պորոշենկոն հայտնվել է CNN-ի եթերում՝ Կալաշնիկով ավտոմատը ձեռքին
copy image url

Պորոշենկոն հայտնվել է CNN-ի եթերում՝ Կալաշնիկով ավտոմատը ձեռքին

Արտաքին 3 տարի առաջ - 18:44 25-02-2022
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնվել է CNN հեռուստաալիքի եթերում է եղել՝ ձեռքին AKS74 ավտոմատի կարճ տարբերակ։ Նա դա ցույց է տվել ծրագրի հաղորդավարին ու ասել՝ ահա «իմ օգնությունը»։.

Պորոշենկոյի խոսքով՝ ինքը և իր զինակիցները զինված են նմանատիպ ինքնաձիգներով, իրենք ունեն երկու գնդացիր և կկանգնեն մինչև վերջ։ Ընդհանուր առմամբ, նախկին նախագահի հետ են մոբիլիզացված մոտ 300 մարդ։

Պորոշենկոն ընդգծել է, որ իր հայրենակիցները միշտ կսիրեն իրենց հայրենիքը և չեն հանձնվի։

«Կարևոր չէ, թե ռուսները որքան զինվոր և զենք ունեն, ուկրաինացիները մեծ ազգ են և Եվրոպայի ապագան»,- ընդգծել է հանրապետության նախկին նախագահը։

Ամենից շատ դիտված