Ժամը 05:00-ի սահմաններում Կիևի Օսոկորկի թաղամասի Սադովայա 54 հասցեում գտնվող երկհարկանի մասնավոր առանձնատանը հրդեհ է բռնկվել: Տան վրա ինքնաթիռի բեկորներ են ընկել, որն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել, հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։


Հրդեհի տարածքը, ինչպես նաև զոհերի և տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Ավելի վաղ Կիևում ռուսական ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհվել է 9-հարկանի բնակելի շենքի 4-9-րդ հարկերը։