Կիևում պարետային ժամ է սահմանվել
copy image url

Կիևում պարետային ժամ է սահմանվել

Արտաքին 3 տարի առաջ - 21:15 24-02-2022
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է քաղաքում պարետային ժամ սահմանելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա զգուշացրել է, որ գիշերային ժամերին քաղաքում տեղաշարժն արգելված է, առանց սահմանափակումների հնարավոր չէ լքել մայրաքաղաքը։ Նա շեշտել է, որ քաղաք մուտք գործելու սահմանափակումների մասին տեղեկություն չունի։

Նա նաև Telegram-ում պարզաբանել է, որ Կիևի հսկիչ անցակետում պաշտպանիչ կառույցներ կտեղադրվեն, և մուտքը կարող է դժվարանալ։ Կլիչկոն նաև մայրաքաղաքի բնակիչներին խնդրել է տնից դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթերով, բայց ավելի լավ է մնալ տանը։

Ամենից շատ դիտված