Էրդողանը անընդունելի է համարել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում
copy image url

Էրդողանը անընդունելի է համարել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում

Արտաքին 3 տարի առաջ - 17:54 24-02-2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումները և վերջին իրադարձությունները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը անընդունելի է անվանել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։

Էրդողանը կոչ է արել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև իրավիճակը կարգավորել Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին՝ «իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»:

Ամենից շատ դիտված