Թուրք-ռուսական ժամանակակից հարաբերությունները կարելի է անվանել պատմության մեջ ամենախաղաղը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, զյս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են բավականին լավ զարգանալ։ Մենք ունենք խաղաղ հարաբերություններ, որոնք պատմության մեջ չեն եղել»,- ասել է թուրքական պետության ղեկավարը։
Էրդողանը չի բացառել նաեւ մոտ ապագայում այցը Մոսկվա կամ հերթական հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի ղեկավարը կրկին նշել է, որ Անկարան պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Մոսկվային և Կիևին։ Միաժամանակ նա հավելել է, որ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ներխուժման կամ պատերազմի ցանկացած փորձ լուրջ հարված կլինի ողջ տարածաշրջանի կայունությանը»: