Խարկովի մուտքի մոտ մարտեր են ընթանում

Արտաքին 3 տարի առաջ - 16:49 24-02-2022
Ականատեսները հրապարակում են Խարկովի անմիջապես մերձակայքում մարտական գործողությունների տեսանյութեր։

Տեսանյութում երևում է այրվող տազմական զինտեխնիկա։ Տեսանյութի հեղինակն ասում է, որ այրվում են ռուսական տանկերը, Ուկրաինայի զինված ուժերը դրանց ուղղությամբ հարվածներ են հասցնում։

Հաղորդվում է, որ մարտական գործողություններն ընթանում են Խարկովի շրջապտույտ ճանապարհին։

Ականատեսները նաև հաղորդում են, որ Խարկովի արվարձաններին հասցվել են հրետանային հարվածներ։ Տներում փշրվել են պատուհանները, վնասվել պատշգամբները։