Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօր Ռուսաստանի կողմից կրակ է բացվել նաև Կիևի Բորիսպոլ օդանավակայանի ուղղությամբ։
Oragir.news-ին Ուկրաինայի հայերից հայտնում են, որ այս պահի դրությամբ չեղարկվել են թռիչքները։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում այն բանից հետո, երբ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները դիմել են Կիևի ագրեսիան հետ մղելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս մասին հինգշաբթի օրն արտակարգ ուղերձով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ Մոսկվան ձգտելու է «ապառազմականացնել և ապաազգայնականացնել» Ուկրաինան, կոչ է արել ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և զգուշացրել է անհապաղ պատասխանի մասին, եթե փորձեն միջամտել դրսից։ Ուկրաինայում պայթյուններ են հնչել Բերդյանս, Խարամատորսկ, Խարկով, Օդեսա և այլ քաղաքաներում։