Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել․ կա վիրավոր shamshyan.com
copy image url

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել․ կա վիրավոր shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:38 24-03-2024
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։

Ժամանել են մեծ թվավ կարմիր բերետներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված