Պուտինը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերն այլևս գոյություն չունեն
copy image url

Պուտինը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերն այլևս գոյություն չունեն

Արտաքին 3 տարի առաջ - 10:31 23-02-2022
Ռուսաստանն այս ամբողջ ընթացքում շահագրգռված էր Մինսկի համաձայնագրերի իրագործմամբ, քանի որ այդ փաստաթուղթը փոխզիջման արդյունք է։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը հավելել է, որ Մինսկի համաձայնագրերն այլևս գոյություն չունեն։
«Այս առումով, այո, իհարկե, հիմա Մինսկի համաձայնագրերը գոյություն չունեն։ Ինչո՞ւ դրանք իրականացնել, եթե մենք ճանաչում ենք այս սուբյեկտների անկախությունը» - ասել է պետության ղեկավարը։
«Եվ այդ պատճառով ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված էինք այդ Միջոցառումների իրագործմամբ, քանի որ դա փոխզիջման արդյունք է», - ընդգծել է երկրի ղեկավարը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության անունից այս փաստաթղթի հեղինակների թվում է եղել։
Ուկրաինայի իշխանությունները հրապարակավ հայտարարեցին, որ չեն կատարի Մինսկի պայմանավորվածությունները, Ռուսաստանի Դաշնությունը Դոնբասի ժողովրդի ցեղասպանությունն այլևս չի կարող հանդուրժել։
«Իրականում երեկվա իրադարձությունը՝ այս հանրապետությունների ճանաչումը, թելադրված է հենց նրանով, որ Կիևի ղեկավարությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը, արդեն հրապարակայնորեն սկսել է հայտարարել, որ իրենք չեն պատրաստվում կատարել այս [Մինսկի] համաձայնագրերը: Նրանք չեն պատրաստվում կատարել, էլ ի՞նչ կարող ենք ասել։ Եվ առաջին դեմքերն արդեն հրապարակայնորեն հայտարարել են այդ մասին: Ի՞նչ կարող ենք սպասել հետո։ Սպասել այս տարածքներում ապրող մարդկանց նկատմամբ այս ծաղրի շարունակությա՞նը, այս գրեթե չորս միլիոն մարդու ցեղասպանությունը: Ուղղակի անհնար է դրան նայել։ <...> Դե, ինչպե՞ս կարելի է դա այլևս հանդուրժել»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված