Պուտինը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
copy image url

Պուտինը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

Արտաքին 3 տարի առաջ - 23:53 21-02-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու մասին: Ավելի վաղ այս խնդրանքով ՌԴ ղեկավարին էին դիմել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարները։ Երկուշաբթի օրը կայացած նիստում Անվտանգության խորհրդի անդամները պաշտպանել են այս նախաձեռնությունը՝ նշելով, որ Ուկրաինան Ռուսաստանին այլընտրանք չի թողել։

Վերջին օրերին Դոնբասում իրավիճակը սրվել է։ Կիևը անտեսում է պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է շփման գծում և պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։

Ամենից շատ դիտված