ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման համար։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։
Նիստի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ռուսական էսկալացիայի հարցը։
«Նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական ներուժի հզորացման հետ կապված վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստերին նախագահից բացի մասնակցում են նաև փոխնախագահը, ԱՄՆ պետքարտուղարը, Պենտագոնի ղեկավարը և այլք։