Պուտինը հանձնարարել է 10 հազարական ռուբլի տրամադրել ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից տարհանվածներին
copy image url

Պուտինը հանձնարարել է 10 հազարական ռուբլի տրամադրել ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից տարհանվածներին

Արտաքին 3 տարի առաջ - 13:28 19-02-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել Ուկրաինայի արևելյան շրջաններից ՌԴ Ռոստովի մարզ ժամանած յուրաքանչյուր փախստականի 10 հազար ռուբլի տրամադրել։ ԱԻՆ-ի ղեկավարի պաշտոնակատարն ուղարկվել է Ռոստովի մարզ՝ վերահսկելու փախստականների տեղաբաշխումը։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին։ Պնդվում է, որ դա տեղի է ունենում ուկրաինական զորքերի մոտալուտ հարձակումից առաջ։ Կիևը հերքում է հարձակման նախապատրաստությունը։

Ամենից շատ դիտված