ՌԴ Պետդումայի ընտրություններին ընտրատեղամասեր չեն բացվի Վրաստանում, Յեմենում, Լիբիայում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում
copy image url

ՌԴ Պետդումայի ընտրություններին ընտրատեղամասեր չեն բացվի Վրաստանում, Յեմենում, Լիբիայում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում

Արտաքին 3 տարի առաջ - 18:23 04-08-2021

Պետդումայի ընտրություններում քվեարկության համար նախատեսվում է բացել գրեթե 350 օտարերկրյա ընտրական տեղամասեր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան:

«Մենք, ենթադրաբար, 348 օտարերկրյա տեղամասեր կբացենք երկրների ճնշող մեծամասնությունում, ինչպես սովորաբար, բացառությամբ բառացիորեն մի քանի երկրների. Եմեն՝ այժմ այնտեղ պատերազմ է ընթանում, Լիբիա և Վրաստան»,- ասել է Պամֆիլովան:

Նա հավելել է, որ Վրաստանում բնակվող ռուսները կկարողանան քվեարկել հարևան երկրներում:

Ինչպես գրում է «Դոժդը», ԿԸՀ-ն ընտրատեղամասեր չի բացի նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում: Ուկրաինայի տարածքում ռուսները կարող են քվեարկել Կիևի դեսպանատանը և Օդեսայի, Լվովի ու Խարկովի հյուպատոսություններում:

Ամենից շատ դիտված