Ադրբեջանական դիրքից կրկին կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ
copy image url

Ադրբեջանական դիրքից կրկին կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ

Ներքին 3 տարի առաջ - 09:05 19-02-2022
Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից երեկ` ժամը 17։00-ի սահմանում, թիրախավորել ու հրազենային կրակոցներ են արձակել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
«Արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։
Դեպքի մասին դատախազությունը հաղորդել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։



Ամենից շատ դիտված