Դոնեցկի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

Արտաքին 3 տարի առաջ - 21:56 18-02-2022
Դոնեցկի կենտրոնում՝ ԴԺՀ կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն դեպքի վայրից։

Գործակալության տվյալներով՝ պայթյունի վայրում տեսանելի է հրդեհ, մոտակայքում գտնվող շինությունները չեն տուժել։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։

ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան գործակալությանը հաստատել է Դոնեցկի կենտրոնի պայթյունը․ մեքենա է պայթեցվել կառավարության շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Նախնական տվյալներով՝ դա տեղի է ունեցել ժամը 19։00-ի սահմաններում։

Պայթյունի ձայնը լսել է ամբողջ քաղաքը։ Պայթյունի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, մեքենան պատկանել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ղեկավար Դենիս Սինենկովին: Նա միջադեպից չի տուժել։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Դոնբասում իրավիճակի սրման մասին։

Մինչ այս ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է մոտ ապագայում հրաման տալ Դոնբասում հարձակման անցնելու մասին։ Այս ֆոնին Պուշիլինը հայտարարել է հանրապետության բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում