5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափերի մոտ
copy image url

5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափերի մոտ

Արտաքին 3 տարի առաջ - 14:11 01-08-2021

Սեյսմոլոգների կողմից 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մանդրակիոն բնակավայրից 26 կմ հարավ-արևմուտք՝ Նիսիրոս կղզու հյուսիսարևմտյան մասում, էպիկենտրոնը 11 կմ խորության վրա էր:

Ավելի վաղ հաղորդվել էր 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ:

Ամենից շատ դիտված