Թուրքական պարբերականը Ռուսաստանի 10 մարզեր անվանել է «ինքնավար թյուրքական հանրապետություններ»
copy image url

Թուրքական պարբերականը Ռուսաստանի 10 մարզեր անվանել է «ինքնավար թյուրքական հանրապետություններ»

Արտաքին 3 տարի առաջ - 11:38 17-02-2022
Թուրքական Karar պարբերականը հոդված է հրապարակել, որում ՌԴ-ի 10 մարզեր նշվում են որպես անկախություն չունեցող թյուրքական ինքնավար հանրապետություններ։ Խոսքը, մասնավորապես, Դաղստանի և Կաբարդինո-Բալկարիայի մասին է։

Այդ մարզերի ցուցակում է նաև Թաթարստանը, Կարաչայ-Չերքեզիան, Բաշկիրիան, Չուվաշիան, Ալթայի երկրամասը, Խակասիան, Տուվան և Յակուտիան:

Հոդվածում թվարկվում են նաև թյուրքական անկախ պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները միության կազմում եղել են ինքնավար երկրներ։

Հրապարակման մեջ նշվում են նաև թյուրքական ժողովուրդներով բնակեցված ինքնավար շրջանները։ Դրանք են՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը՝ Ադրբեջանի կազմում, Գագաուզիան՝ Մոլդովայի կազմում, Կարակալակստանը՝ Ուզբեկստանի կազմում, և Չինաստանի հյուսիսում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզը։